Թուրքիան իր քաղաքացիներին տրամադրելու է արտասահմանյան երկու անձնագիր
Թուրքական Bugün թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները սկսելու են երկրի քաղաքացիներին հատկացնել արտասահմանյան երկու անձանգիր՝ դրա անհրաժեշտության առաջացման դեպքում:
Նշվում է, որ սկզբնական շրջանում արտասահմանյան երկու անձնագրերը հատկացվելու են գործարարներին, որոնք հաճախ են մեկնում օտար երկրներ: Երկու անձնագրի հատկացման անհրաժեշտություն է առաջանում մի շարք երկրների միջև առկա քաղաքական խնդիրների պտճառով:
Մասնավորապես, Իսրայել այցելած գործարարները չեն կարողացել Սաուդյան Արաբիա մուտք գործելու վիզա ստանալ՝ իրենց անձնագրում իսրայելական վիզայի առկայության պատճառով: Դրա հետ կապված՝ Թուրքիայի ՆԳՆ-ը սկսել է համապատասխան աշխատանքներ կատարել՝ անցում կատարելու համար երկու արտասահմանյան անձնագրի համակարգին:
Երկրորդ արտասահմանյան անձնագրի ստացման համար Թուրքիայի քաղաքացիները պետք է գրավոր դիմեն ՆԳՆ-ին: