Աշխարհի 10 արտասովոր հարկերը՝ գիպսի, խորովածի և այլնի համար (լուսանկարներ)
Դեռ 18-րդ դարում Բենջամին Ֆրանկլինն ասում էր, որ կյանքում միայն երկու անխուսափելի բան կա՝ մահ և հարկեր: Հարկեր հավաքելու անհրաժեշտությունն առաջացել է այն ժամանակ, երբ սկսել են ձևավորվել առաջին պետությունները: «Forbes» ամսագիրը կազմել է աշխարհի տարբեր երկրներում գանձվող 10 արտասովոր հարկերի ցանկը:
1. Յուրաքանչյուր տարի Ավստրիա են գալիս միլիոնավոր զբասաշրջիկներ՝ լեռնադահուկային սպորտով զբաղվելու նպատակով: Մեծ է լինում այդ ընթացքում տարբեր կոտրվածքներ ստացող անձանց թիվը: Ավստրիայի իշխանություններն այդ պատճառով մտցրել են նոր հարկ գիպսի համար: Զբոսաշրջիկներից գանձվող հարկային գումարներն ուղղվում են բժշկական կազմակերպություններ:
2. Չնայած Գվինեայի Հանրապետության բնակիչների մեծ մասն աղքատ է, այնուամենայնիվ, երկրի իշխանությունները բնակչությունից բազմաթիվ հարկեր են գանձում: Դրանց մի մասը կարելի է դասել արտասովոր հարկերի շարքին: Չնայած այս երկրում այժմ պատերազմական վիճակ չկա, սակայն նրա բնակիչները հարկ են մուծում խաղաղության համար:
3. 2008-ից Էստոնիայի բնակիչները հարկեր են մուծում կովի թրիքի համար: Երկրի իշխանությունները կովերին համարեցին օդն աղտոտող գործոններից մեկը՝ նշելով, որ կենսագործունեության արդյունքում նրանք մեթան են արտանետում օդ:
4. Բալեարյան կղզիներում 2000-ականներից հարկեր են գանձում արևի համար: Կղզիներ այցելող զբոսաշրջիկները €1 պետք է վճարեն արևի համար: Այդ հարկերից ստացվող գումարներն իշխանություններն օգտագործում են տուրիստական ինֆրակառուցվածքի բարելավման, լողափերի մաքրման համար:
5. 2007-ին Բելգիայի Բալոնիա շրջանի կառավարությունը (այս շրջանում 4 մլն մարդ է ապրում) որոշեց պայքարել գլոբալ տաքացման դեմ և մտցրեց հարկ խորովածի համար: Նման փոփոխության անհրաժեշտությունն արձանագրեցին նաև բնապահպանները, որոնց տվյալների համաձայն՝ խորովածի պատրաստման ժամանակ օդի ավազան է նետվում միջինը 50-100 գրամ ածխաթթու գազ, որն իր հերթին՝ կլիմայական փոփոխությունների պատճառ է դառնում:
6. Մեկանգամյա օգտագործման փայտիկներ օգտագործելու համար Չինաստանի քաղաքացիները հարկ են վճարում: 2006-ին ներմուծված այս հարկի գանձումը նպատակ ուներ պակասեցնել անտառահատումների թիվը: Մինչ այդ ամեն օր Չինաստանում օգտագործվում էին սննդի համար 45 մլրդ զույգ փայտիկներ, որոնց պատրաստման համար ոչնչացվում էր 25 մլն ծառ: Հասկանալով, որ նման պայմաներում անտառները կարող են անհետանալ ապագա հարյուրամյակի ընթացքում, կառավարությունը որոշեց քչացնել դրանց օգտագործումը հարկեր գանձելով:
7. ԱՄՆ Արկանզաս նահանգի բնակիչները մինչև դաջվածքներ և փիրսինգ անելը պետք է երկար մտածեն. բացի մասնագետի վճարից՝ նրանք ստիպված են հարկ վճարել նաև դաջվածքների և փիրսինգի համար: Նահանգում այս հարկը մտցվել է 2005-ից՝ հավանաբար կանխելու համար դրանց միջոցով այնպիսի հիվանդությունների տարածումը, ինչպիսիք են ՄԻԱՎ-ը, հեպատիտը և տուբերկուլյոզը:
8. 90-ականներին Վենետիկի իշխանությունները որոշեցին, որ հարկեր պետք է գանձել ոչ միայն նյութական օբյեկտների, այլև ստվերի համար: Հարկեր պարտավոր են վճարել բոլոր սրճարանների, ռեստորանների, խանութների տերերը, որոնց շենքերից ստվեր էր ընկնում գետնին:
9. 16-րդ դարում Հոլանդիայում սկսեցին տարածում գտնել քաղաքացիական ամուսնությունները: Այսօր արդեն Շվեդիայում, Ֆրասիայում և Եվրոպայի այլ երկրներում զույգերի 60 տոկոսը չեն օրինականացնում իրենց հարաբերությունները: Այս երկրների իշխանություններին նշված թվերը չեն վախեցնում: Չինաստանում, սակայն, 1996-ից մտցվեց քաղաքացիական ամուսնության համար գանձվող հարկը: Քաղաքացիական ամուսնությամբ ապրելու դեպքում զույգերը տարեկան €120 են վճարում:
10. 2005-ին ԱՄՆ-ի Թեննեսի նահանգում հարկ մտցվեց հոգեմետ նյութերի համար: