Բանկերը գնել են 82 միլիոն, վաճառել 77.5 միլիոն դոլար
Ապրիլի 15-19-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 82,031,326 ԱՄՆ դոլար 416.05 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 77,512,444 ԱՄՆ դոլար 417.25 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 7,870,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 416.87 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 1,500,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 416.51 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,342,555 EUR 543.88 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 11,066,856 EUR 547.00 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 505,142,215 ՌԴ ռուբլի 13.16 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 155,756,040 ՌԴ ռուբլի 13.31 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Ապրիլի 8-14-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 39.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 46.9 մլն ԱՄՆ դոլար: