Բաժիններ՝

Ամերիկացի գրողը դեռ 2002 թվականին էր կանխատեսել Բոստոնի մարաթոնի ահաբեկչությունը

The Huffington Post-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունն իր գրքում ժամանակին կանխատեսել է ամերիկացի գրող Թոմ Լոներգանը: Վերջինիս «Վշտի բլուր» գիրքը հրատարակվել է 2002 թվականին:

Գրքում հեղինակը պատմում է ահաբեկիչների դավադրության մասին, որոնք պլանավորել են ռումբեր պայթեցնել Բոստոնյան մարաթոնի ժամանակ: Ավելին, նա գրքում նկարագրել է Բոստոնի պայթյունների նման իրադարձություններ:

Երբ գրողն իմացել է Բոստոնի պայթյունների մասին, նա լրագրողներին հայտնել է իր գրքի մասին, որը մինչ այդ վաճառվել է շատ քիչ քանակությամբ: Հնարավոր ահաբեկչության գաղափարը Լոներգանի մոտ ծագել է դեռ այն ժամանակ, երբ նա անձամբ էր մասնակցում այդ մարաթոնին:

Հեղինակը եզրակացրել է, որ ահաբեկիչները կարող են օգտվել այնպիսի նշանակալից իրադարձությունից, ինչպիսին որ համայն աշխարհում հայտնի Բոստոնի մարաթոնն է: Լոներգանի ստեղծագործությունում հաջողվում է տեղի դետեկտիվի շնորհիվ զերծ մնալ զոհերից:

Հիշեցնենք, որ ԶԼՄ-ներն իրարամերժ տեղեկություններ են հայտնում ապրիլի 15-ին Բոստոնում պայթյուններ կազմակերպած երկու ահաբեկիչների վնասազերծման մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս