Բյուջետային iPhone-ի առաջին լուսանկարը հայտնվել է համացանցում
Tactus ընկերությունը հրապարակել է «բյուջետային» (էժան) iPhone-ի առաջին լուսանկարը: Դրանում ցուցադրված է պլաստիկայից սմարթֆոնի հետին կափարիչը, որն ունի կլորացված անկյուններ և կողքային եզրում ձայնի կարգավորման տեղ:
Սարքավորումը կունենա 2 միջուկային A5 չիպ, ինչպես նաև տեսախցիկ՝ 5 մեգապիքսել հզորությամբ: Սարքավորումը կթողարկվի 5 գույնով՝ սև, սպիտակ, կապույտ, կարմիր և դեղին: Tacus-ի համաձայն, մատչելի iPhone-ը կհրապարակվի հոկտեմբերի 15-ին և կվաճառվի 300 դոլարով:
Արդյո՞ք այդ լուսանկարը հենց այն է, ինչը կթողարկվի հոկտեմբերին՝ դեռևս հայտնի չէ, սակայն լուսանկարում պատկերված սարքավորումը համընկնում է էժան «iPhone»-ի նկարագրության հետ, որի մասին հրատարակվել էր ավելի վաղ: Այդուամենայնիվ, լուսանկարը հնարավորություն է տալիս մոտավոր պատկերացում կազմել, թե ինչպիսի տեսք է ունենալու այդ սարքավորումը:
Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը՝ Apple ընկերությունը մոտ ապագայում պատրաստվում է ներկայացնել iPhone 5 սմարթֆոնի բյուջետային տարբերակը: Սարքավորման արժեքը կլինի 330 դոլար։ Բյուջետային iPhone 5-ը շուկայում կլինի մոտ ապագայում: