
Սաակաշվիլին մայիսի սկզբներին կժամանի Բաքու

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ժամանելու է Ադրբեջանին՝ մասնակցելու համար Հարավ-կովկասյան ֆորումին:
Վրաստանի նախագահը Բաքու է ժամանելու մայիսի 6-8-ին: Այստեղ կայանալիք միջազգային ֆորումին մասնակցելու հրավերներ են ուղարկվել ավելի քան 200 ստրատեգների, գիտության ու մշակույթի հեղինակավոր գործիչների: