Ադրբեջանի ժողովրդավարական ուժերը Բաքվում հանրահավաք կանցկացնեն ապրիլի 28-ին
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի խորհրդատվական մեջլիսը, որի կազմում ներառված է 12 կուսակցություն, ապրիլի 28-ին հանրահավաք է կազմակերպելու Բաքվում:
Հանրահավաքի մասնակիցները պահանջելու են ժողովրդավարական ընտրությունների անցկացնում, «զինվորական մահերի» դադարեցում և կոռուպցիայի դեմ պայքար: Այս մասին հայտնել է «Բաց համայնք» կուսակցության ղեկավար Սուլհադդին Ակպերը:
Հիշեցնենք, որ 1920 թվականի ապրիլի 28-ին խորհրդային 11-րդ բանակը մտավ Բաքու և հայտարարվեց Ադրբեջանական ՍՍՀ-ի ստեղծման մասին: