Իրանը կտրուկ դատապարտել է Բոստոնում իրականացված ահաբեկչությունը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը կտրուկ դատապարտել է երեկ Բոստոնում իրականացված ահաբեկչությունը, որին զոհ է գնացել 3 մարդ, վիրավորվել է 144 մարդ, որոնցից 17-ի վիճակը գնահատվում է ճգնաժամային:

Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը հայտարարել է. «Իրանը կտրականապես դատապարտում է Բոստոնում ամերիկյան քաղաքացիների սպանությունը: Ոչ ոք ոչ մի հանգամանքում չպետք է աջակցի ահաբեկչությանն ու ծայրահեղականությանն ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Մերձավոր Արևելքում»:

Մեհմանպարաստն ահաբեկչությունը որակել է որպես «մտահոգության աղբյուր»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930