Իրանում սպասում են ստորերկրյա ցնցումների կրկնմանը
Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի սեյսմիկ ծառայությունը բնակչությանը զգուշացրել է այսօրվա ուժգին երկրաշարժից հետո ստորերկրյա ցնցումների հնարավոր կրկնման մասին:
Մասնագետները չեն բացառում, որ կրկնակի ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կարող է հասնել մինչև 6 բալի՝ Ռիխտերի սանդղակով:
Իրանա-պակիստանյան սահմանի մոտ գրանցված այդ երկրաշարժի հետևանքով զոհվել է նվազագույնը 40 մարդ: Նախնական տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով Պակիստանում ավերվել է 1200 տուն: