Իրանում գրանցվել է 7.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ. կա 40 զոհ (լրացվող)
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր ուժգին երկրաշարժ է գրանցվել իրանա-պակիստանյան սահմանին: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 մագնիտուդ: Այս մասին հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:
Երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներում և մասնավորապես Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում: Նշվում է, որ միևնույն ժամանակ 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Պապուա-Նոր Գվինեայում:
Իրանական Fars լրատվական գործակալությունը հայտնել է, որ երկրաշարժը գրանցվել է Սիստան ու Բելուջիստան նահանգում, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7.5 մագնիտուդ: Fars-ի տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 40 մարդ: