Թուրքիայում սոցիալապես անապահով զինծառայողների մայրերին կհատկացվի ամսական թոշակ
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայում սոցիալապես անապահով զինծառայողների մայրերին կհատկացվի ամսական թոշակ: Այս մասին այսօր կուսակցական ժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը.
«1942 թվականին Թուրքիայում ընդունվել է այն անապահով ընտանիքներին օգնություն հատկացնելու մասին օրենքը, որոնց զավակները գտնվում են զինծառայության մեջ: Սակայն այդ օրենքը չկիրառվեց:
Անապահով մայրերին, որոնց որդիները գտնվում են զինծառայության մեջ, ամսական կհատկացվի 250 թուրքական լիրա (140 դոլար): Այդ օգնության կամպանիայում կներառվեն նաև տեղական ինքնակառավարման մարմինները»:
2013 թվականին Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն, Թուրքիայի զինված ուժերի անձնակազմը կազմել է 678.617 մարդ: Ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերում ծառայում է 313 գեներալ/ծովակալ, Ժանդարմերիայում 33 գեներալ, Առափնյա պաշտպանությունում՝ մեկական գեներալ ու ծովակալ: