Բաժիններ՝

Իրանը Պարսից ծոցում հաջողությամբ փորձարկել է միջին հեռահարության նոր հրթիռ

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը հայտարարել է «երկիր-ծով» տիպի միջին հեռահարության հրթիռի հաջող փորձարկման մասին, որն արձակվել է ցամաքային հարթակից:

Այս մասին հայտարարել է Պաշտպանության փոխնախարար Մաջիդ Բոկաեյը: Փորձարկումն իրականացվել է Պարսից ծովի ջրատարածությունում: Հրթիռի թռիչքի արձակման ժամկետի ու հեռավորության մասին ոչինչ չի հաղորդվում: Սրանից առաջ էլ Իրանը հաջողությամբ փորձարկել էր երեք նոր տիպի հրթիռներ:

Այդ մասին հայտարարել էր իրանական բանակի գեներալ-լեյտենանտ Կիումարս Հեյնդարին: Վերջինիս խոսքերով՝ այդ հրթիռները մշակվել են բանակի ու պաշտպանական արդյունաբերության նախարարության կողմից, իսկ դրանց փորձարկումն իրականացվել է ցամաքային զորքերի վերջին զորավարժությունների ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930