
Սպասվում են տեղումներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 17-20-ին գիշերը Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում հնարավոր է ջերմաստիճանի անկում օդում մինչև 0…-2°C:
ՀՀ տարածքում`
Ապրիլի 17-21-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, տեղ-տեղ ամպրոպ, Լոռիում, Տավուշի, Սյունիքի նախալեռներում և լեռնային շրջաններում թաց ձյուն:
Քամին` հյուսիս-արևելյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 17-ին կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում մինչև 5-7 աստիճանով:
Երևանում՝
Ապրիլի 17-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Երևանի ապրիլի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ`
• Օդի առավելագույն ջերմաստիճան 29.10C (1957 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -5.00C (1924 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 12.90C