Բաժիններ՝

Մեկ տարում Վրաստանում բանտարկյալների քանակը նվազել է 56.4 տոկոսով

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ապրիլի 14-ի դրությամբ Վրաստանի կալանավայրերում մնացել է 10.341 բանտարկյալ: Դա 56.4 տոկոսով ավելի պակաս է՝ համեմատած 2012 թվականի միևնույն ժամանակահատվածի հետ՝ 23.703 բանտարկյալ:

Այս մասին նշված է Վրաստանի պատիժների իրագործման ու իրավական օգնության նախարարության տարածած տեղեկատվությունում: Այս տարեսկզբին Վրաստանում ընդունված «Համաներման մասին» օրենքով կալանավայրերին հրաժեշտ է տվել 8539 բանտարկյալ, որոնցից 175-ը քաղբանտարկյալներ են, 388-ը՝ կանայք, իսկ 21-ը՝ անչափահասներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս