Բաժիններ՝

Կիպրոսը դեռ սնանկանալու և եվրոգոտուց դուրս գալու վտանգի տակ է. Moody’s

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կիպրոսին շարունակում են սպառնալ սնանկությունն ու եվրոգոտուց դուրս գալը՝ չնայած նրան, որ Եվրախմբի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն 10 միլիարդ եվրո օգնության հատկացման մասին, ինչի դիմաց Կիպրոսը պետք է վերակառուցի իր երկու խոշորագույն բանկերն ու ձեռնարկի հակաճգնաժամային միջոցներ:

Կիպրոսին այսպիսի գնահատական է տվել Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը: Այն ժամանակ, երբ Կիպրոսի կառավարությունը պլաններ է մշակում՝ տնտեսական աճ խթանելու համար, Moody’s-ը նման եզրակացություն է կատարել, որ կպահպանվի Կիպրոսի կողմից սեփական պարտավորությունները չկատարելու հնարավորությունը:

Moody’s-ի կարծիքով՝ եվրոգոտուց կղզու պոտենցիալ դուրս գալու հարցը քննարկվելու է դեռ բազում տարիների ընթացքում, քանի որ գտնում է, որ թեպետ 10 միլիարդ դոլար կազմող Կիպրոսի փրկության այդ պլանը հեշտացնում է իրավիճակը, այնուամենայնիվ Կիպրոսը դեռ շարունակելու է բախվել ֆինանսական վիթխարի խնդիրների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930