Բաժիններ՝

Անգելա Մերկելը կարող է Գերմանիայի կանցլերի պաշտոնը լքել 2015 թվականին. Bild

Գերմանական Bild պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հնարավոր է՝ իր հրաժարականի մասին հայտարարի 2015 թվականին՝ կառավարության ղեկավարի պաշտոնում իր երրորդ ժամկետի ժամանակ:

Այդ մասին է վկայում Բեռլինում Bild-ի խմբագրության ղեկավար Նիկոլաս Բլոմեի «Անգելա Մերկել. Անվճռականության վարպետ» գիրքը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել այսօր:

Բլոմեն կանխատեսել է Մերկելի հրաժարականը՝ վերլուծելով քաղաքական տարբեր իրադարձություն, կանցլերի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միության բարձրաստիճան անդամների, ինչպես նաև հենց իր՝ Մերկելի խոսքերը:

Բլոմեն հավելել է, որ վստահված անձանց հետո խոսակցություններում կանցլերը խոստովանել է, որ կառավարության ղեկավարի պաշտոնը 10 տարի զբաղեցնելն առավելագույն ժամկետն է իր համար, որ ինքը նախընտրում է հրաժարական տալ 2015 թվականի աշնանը՝ 60 տարեկան հասակում:

Հիշեցնենք, որ Անգելա Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցրել է 2005 թվականի նոյեմբերի 21-ին: Նա Գերմանիայի պատմության մեջ առաջին կին կանցլերն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս