Վրաստանի ՊՆ-ի պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լևան Դոլիձեն և Զինված ուժերի Միացյալ շտաբի պետի տեղակալ, գնդապետ Վլադիմիր Չաչիբայան աշխատանքային այցով մեկնել են ԱՄՆ:

Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: ԱՄՆ-ում նրանք կանցկացնեն մի շարք հանդիպումներ: Մասնավորապես, նրանք հանդիպումներ են ունենալու ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտում, Սենատի արտաքին հարցերով հանձնաժողովում, ինչպես նաև պետդեպարտամենտում՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխօգնակ Էրիկ Ռուբինի հետ:

Այցի նպատակը երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի քննարկումն է: Այցն ավարտվելու է ապրիլի 18-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930