
Սիրիական ավիացիան վերստին հարվածել է Լիբանանի տարածքին. մամուլ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնը, վկայակոչելով լիբանանյան ԶԼՄ-ները, հայտնում է, որ Սիրիայի ռազմաօդային ուժերը երեկ հերթական անգամ ավիահարված են հասցրել Լիբանանի տարածքին:
Լիբանանի հյուսիսային հատվածին հասցված հարվածի հետևանքով վիրավորվել է 5 մարդ: Նշվում է, որ հարվածը հասցվել է Սիրիայի սահմանի մոտ ընկած Արսալ քաղաքին, որը գերազանցապես բնակեցված է սիրիական ընդդիմությանն աջակցող սուննիներով:
Սիրիական ավիացիայի կողմից Լիբանանի տրածքի ռմբակոծման մասին առաջին տեղեկատվությունը ստացվել է այս տարվա մարտի 20-ին: Այն ժամանակ Սիրիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: