ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ: Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:

Պատժամիջոցների տակ է ընկել Շվեյցարիայում բազավորված իրանական Naftiran Intertrade ընկերությունը, որն ամերիկյան կողմի կարծիքով գտնվում է Իրանի Ազգային նավթային ընկերության ղեկավարման կամ վերահսկողության ներքո: Վերջինս ավելի վաղ է հայտնվել «սև ցուցակում»:

Պատժամիջոցներն առնչվել են նաև իրանցի գործարար Բաբակ Մորտեզա Զանժանին, ով այդ երկու կոնցեռնին ցուցաբերել է ֆինանսական ու տեխնիկական աջակցություն: Դրա հետ մեկտեղ պատժամիջոցներ են սահմանվել մալայզիական Իսլամական առաջին ներդրումային բանկի նկատմամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930