
Ոստիկանը լիցքավորված ատրճանակը մոռացել է խաղատան զուգարանում

Դավիթ Առաքելյանը մեղադրվում է 2009թ. օգոստոսի 22-ին Արարատի մարզի Արգավանդ գյուղում «Միլան» խաղասրահում գտնվելու ժամանակ ոստիկան Արամ Հովհաննիսյանին ամրակցված ատրճանակը փամփուշտներով ապօրինաբար ձեռք բերելու և պահելու մեջ: Նշենք, որ Առաքելյանը ունի ևս մեկ չմարված դատվածությունը:
Պարզվում է, ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժնին կից ՊՊՎ պահպանության բաժնի ոստիկան Արամ Հովհաննիսյանը ատրճանակը՝ փամփուշտներով լիցքավորված պահունակի հետ միասին թողել է կամ մոռացել խաղատան զուգարանում, ինչն էլ Դ.Առաքելյանը վերցրել է և պահել է իր բնակարանի խորդանոցում:
Դավիթ Առաքելյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
«Փաստինֆո»