
Նաիրա Զոհրաբյան. Ես Նոստրադամուսը չեմ՝ ի տարբերություն այստեղ գտնվող 999 պրոբի բազմաթիվ նոստրադամուսների

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում՝ խոսելով Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի մասին՝ ասաց, որ ԲՀԿ-ն կողմ է քվերակելու այդ նախագծին:
Ն. Զոհրաբյանի խոսքով՝ ինքը, ցավոք, Նոստրադամուսը չէ՝ ի տարբերություն այդտեղ գտնվող 999 պրոբի բազմաթիվ նոստրադամուսների, ովքեր հայտարարել էին, թե հանձնաժողովից սպասելիքներ պետք է չունենալ:
Նրա ասելով՝ պետք է հնարավորութուն տալ, որպեսզի ԱԺ-ն օպերատիվ արձագանքի դրան:
«Ես՝ որպես «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր չպիտի հարցս ուղղեմ քաղաքական տարբեր տիպի թափոնների և թերթոնիկների, նրանց ենթակայության տակ գործող թերթոնների, որոնք ողջ այս ընթացքում փորձում են Մարտի մեկի հետ կապված տարբեր սլաքներ ուղղել դեպի «Բարգավաճ Հայաստանը» և դեպի «Բարգավաճ Հայաստանի» տարբեր ներկայացուցիչներ: Կներեք, մեծ հարգանք ունենալով հանդերձ տարբեր գնահատականների հանդեպ, ես այդ բոլոր հարցերն անպայմանորեն բարձրացնելու եմ»,- ասաց Ն. Զոհրաբյանը՝ հավելելով, թե Մարտի մեկի դեպքերի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները պետք է ստանալ: