
Նոր կրթական ծրագիր՝ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում

Այսօր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը «Քաղաքը և վայրի բնությունը» նոր կրթական ծրագրի շրջանականերում հյուրընկալել է դպրոցահասակ երեխաներին:
Ծրագիրն իրականացվում է «Մեկուսացում. ուրբանիզացիան հակընթաց բնությանը» ցուցահանդեսի շրջանակներում: Ծրագրի առաջին մասում մասնակիցները շրջայց են ունեցել «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում, ծանոթացել են ցուցադրված ստեղծագործություններին, իսկ երկրորդ մասը շարունակվել է կենտրոնի «Ստեղծագործական» սրահում:
Այստեղ դպրոցականները ծանոթացել են բնապահպանական խնդիրներին, մարդու և բնության մեկուսացման հնարավոր դրդապատճառներին: «Կրթական ծրագրերը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի գործունեության կարևորագույն բաղադրիչներից է:
Բոլոր ցուցահանդեսներին զուգահեռ ունենում ենք նաև կրթական ծրագրեր: Ծրագրերին ներգրավում ենք հիմնակնանում դպրոցահասակներին այն պատճառով, որ նրանք են մեր երկրի ապագան և պետք է քաջատեղյակ լինեն արվեստին: Մեր նպատակն է երեխաներին արվեստին անմիջական մասնակիցը դարձնել, ստեղծել կապ գեղեցիկի և իրենց միջև»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի հանրային կապերի և մարքեթինգի տնօրեն Լիլիթ Սոխակյանը:
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է «Վայրի բնության և մշակութային արժեքների» հիմնադրամի հետ համատեղ: Ծրագրին մասնակցությունն անվճար է՝ նախնական գրանցմամբ: