2012 թվականին Ռուսաստանից Հայաստան անձնական փոխանցումների ծավալը կազմել է մոտ 1.4 միլիարդ դոլար

Ուկրաինական УНИАН լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2012 թվականին Ռուսաստանից Ուկրաինա անձնական փոխադրումների ծավալը կազմել է 3397 միլիոն դոլար: Դա 11.5 տոկոսով ավելին է՝ համեմատած 2011 թվականի հետ:

Այս մասին հայտնել է Ռուսաստանի Կենտրոնական բանկը: Վերջինիս հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ, 2012 թվականին Ռուսաստանից ԱՊՀ երկրներ անձնական փոխանցումների ծավալը կազմել է 20.11 միլիարդ դոլար, մինչդեռ 2011 թվականին այդ ցուցանիշը կազմել է 16.53 միլիարդ դոլար:

2012 թվականին Ռուսաստանից անձնական փոխանցումների ծավալով Ուկրաինան զբաղեցրել է երկրորդ տեղը՝ զիջելով Ուզբեկստանին՝ 6241 միլիոն դոլար, ինչը 30 տոկոսով ավելին է 2011 թվականի հետ համեմատ:

Երրորդ տեղը զբաղեցրել է Տաջիկստանը՝ 3125 միլիոն դոլար (15.5 տոկոսանոց աճ): Նախորդ տարի Ռուսաստանից Ղրղզստան է փոխանցվել 1682 միլիոն դոլար, Մոլդովա՝ 1960 միլիոն դոլար, Հայաստան՝ 1398 միլիոն դոլար, Ադրբեջան՝ 1139 միլիոն դոլար, Բելառուս՝ 843 միլիոն դոլար, Ղազախստան՝ 298 միլիոն դոլար, Թուրքմենստան՝ 27 միլիոն դոլար:

Տեսանյութեր

Լրահոս