Բաժիններ՝

ԱՄՆ պետդեպարտամենտը Կոնգրեսից խնդրել է մոտ կես միլիարդ դոլար՝ «Արաբական գարնան» հիմնադրամի համար

Ամերիկյան Foreign Policy պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը Կոնգրեսից խնդրել է մոտ կես միլիարդ դոլար՝ Հյուսիսային Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի երկրներին աջակցելու համար, որոնք 2010 թվականի դեկտեմբերից վերածվել են հեղափոխական հուզումների արենայի:

Պլանավորված է 580 միլիոն դոլար հատկացնել Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի հիմնադրամին՝ տարածաշրջանային այդ երկրներին աջակցելու և դրանցում ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներ անցկացնելու համար, ինչը պահանջում են նրանց քաղաքացիները՝ տվյալ տարածաշրջանում կայունության հաստատման համար:

Այդ հիմնադրամը ղեկավարելու է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախկին տեղակալներից մեկը, ինչպես նաև ԱՄՆ-ի Խաղաղության ինստիտուտի առաջատար փորձագետ Բիլ Թեյլորը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930