Բաժիններ՝

Պուտինը հեգնանքով է վերաբերվել Ֆինլանդիայում հետախուզվող հանցագործների թվում իրեն ներառելուն

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆինլանդիայի ոստիկանությունը սխալմամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունը ներառել է հետախուզման մեջ գտնվող հանցագործների ցուցակում:

Տեսականորեն դա հիմք է տալիս Ռուսաստանի ղեկավարին ձերբակալելու, եթե նա հատի երկրի սահմանը: Ֆինլանդիայի ազգային ոստիկանության վարչության մամլո քարտուղար Ռոբին Լարդոտը հայտարարել է, որ Պուտինն այդ ցուցակում հայտնվել է «Գիշերային գայլեր» մոտոակումբի հետ շփումների պատճառով, որի անդամների մի մասը Ֆինլանդիայի իշխանությունների կողմից հետախուզվում են տարբեր իրավախախտումների համար:

Երբ հայտնաբերվել է սխալը, Ռուսաստանի նախագահի անունն անմիջապես հանվել է այդ ցուցակից, իսկ գերատեսչությունում սկսվել է ծառայողական ստուգում: Պուտինն ինքը հեգնանքով է վերաբերվել Ֆինլանդիայում իրեն «սև ցուցակում» ներառելուն: Այս մասին հայտնել է Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Վերջինս ընդգծել է, որ ֆիննական կողմի այդ քայլը պահանջում է որոշակի պատասխան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930