Ամստերդամի միասեռականները Պուտինին անվանել են «թագուհի» (տեսանյութ)
Minval.az-ի փոխանցմամբ՝ Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հազարավոր մարդիկ դիմավորել են բողոքի ակցիայով՝ Ռուսաստանում մարդու իրավունքների խախտման համար:
Ակցիայի մասնակիցներից շատերի ձեռքում եղել են ԼԳԲՏ-ի (Լեսբուհի, Գեյ, Բիսեքսուալ և Տրանսգենդեր, անգլերեն՝ Lesbian, Gay, Bisexual and Transgender) խորհրդանիշով դրոշներ: Այդպիսի դրոշներ են փակցվել քաղաքի բազմաթիվ շինություններում: Ակցիայի մասնակիցները Պուտինին անվանել են «թագուհի»:
Բացի այդ, այն շենքի մոտ, ուր Պուտինը բանակցություններ է վարել հոլանդացի չինովնիկների հետ, ի ցույց է դրվել Amnesty International իրավապաշտպան կազմակերպության պաստառը, որի վրա գրված է եղել «Քննադատաբար տրամադրված լրագրողների մուտքն արգելված է: Մի՛ վախեցրեք նախագահ Պուտինին: Սա գոտի է, որն ազատված է մարդու իրավունքները պաշտպանելուց»:
Սրանից առաջ Գերմանիայի Հանովեր քաղաքում Պուտինն իր ներկայությամբ ուկրաինական FEMEN շարժման ակտիվիստուհիների կազմակերպած կիսամերկ ակցիայի կապակցությամբ որոշել էր կատակել. «Փառք աստծու, որ այստեղ չեն մերկացել միասեռականները»: Պուտինը հավելել էր, որ Ռուսաստանում չեն խախտվում սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքները: