Բաժիններ՝

Հարավային Կորեան ԿԺԴՀ-ին զսպելու հարցում օգնության խնդրանքով դիմել է Չինաստանին ու Ռուսաստանին

Հարավկորեական Renhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի կառավարությունը դիմել է Ռուսաստանին ու Չինաստանին՝ խնդրելով օգնել զսպել ԿԺԴՀ-ին՝ հետագա ռազմական սադրանքներից զերծ մնալու համար:

Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի արտգործնախարար Յուն Բեն Սեն. «(Հարավային) Կորեայի կառավարությունը Չինաստանի ու Ռուսաստանի հետ սերտ համագործակցության միջոցով շարունակում է փորձեր ձեռնարկել՝ Հյուսիսային Կորեային համոզելու համար փոխել սեփական դիրքորոշումը»:

Արտգործնախարարը նաև ընդգծել է միջազգային հանրության միասնությունը՝ Հյուսիսային Կորեայի կողմից սադրիչ սպառնալիքների հաղթահարման հարցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930