Մայիսին կավարտվի սիրիացիների համար նախատեսված Թուրքիայի խոշորագույն «կոնտեյներային քաղաքի» կառուցումը
CNN Türk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի Քիլիս նահանգի Էլբեյլի շրջանում ավարտվում երկրի խոշորագույն «կոնտեյներային քաղաքի» կառուցումը: Դա ավարտվելու է հաջորդ ամիս: Այդ քաղաքը բաղկացած է լինելու 3600 բեռնարկղից: Դրանցում կարող է տեղավորվել մոտ 20.000 սիրիացի փախստական:
Քաղաքն ունենալու է 2 մզկիթ, 2 սուպերմարկետ, 4 դպրոց, 4 վարչական շենք, 2 պահեստ, 1 առողջապահական կենտրոն և այլն: Քաղաքի կառուցումն արժեցել է 45.4 միլիոն լիրա (1 դոլարը հավասար է 1.78 լիրայի):
Թուրքիայում բնակվող սիրիացի փախստականների քանակը մոտենում է 300.000-ին: Նրանցից ավելի քան 181.000-ը բնակվում է փախստականների համար Թուրքիայի կառավարության ստեղծած ճամբարներում: Ավելի քան, 100.000 սիրիացի փախստական բնակություն է հաստատել Թուքիայի սահմանամերձ նահանգներում՝ այդ ճամբարներից դուրս: