
Վրաստանում այսօր նշում են պետական անկախության վերականգնման մասին ակտի ընդունումը

Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում այսօր նշում են պետական անկախության վերականգնման մասին ակտի ընդունումը: Ուղիղ 22 տարի առաջ՝ Վրաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց պետական անկախության վերականգնման մասին ակտը:
Անկախության վերականգնումը տեղի ունեցավ հանրաքվեի հիման վրա, որը Վրաստանում անցկացվեց 1991 թվականի մարտի 31-ին: Դրան մասնակցեց 3.302.302 մարդ՝ երկրի բնակչության 90.3 տոկոսը, այդ թվում նաև Աբխազիայի ու Հարավային Օսիայի բնակիչները:
Հանրաքվեի մասնակիցների 98 տոկոսը կողմ արտահայտվեց անկախության վերականգնմանը: Նույն օրն առավոտյան ժամը 04.00-ին խորհրդային բանակը գեներալ Ռոդիոնովի գլխավորությամբ կոշտորեն ցրեց Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայի վրա գտնվող Կառավարության տան շենքի առջև կազմակերպված խաղաղ ցույցը:
Ցույցի ցրման ժամանակ զոհվեց 21 մարդ, հազարավոր մարդիկ թունավորվեցին քիմիական անհայտ նյութի ու գազերի կիրառման հետևանքով: Վրաստանում այսօր հարգում են 1989 թվականի ապրիլի 9-ին զոհվածների հիշատակը: