Թուրք-իսրայելական «փոխհատուցման» բանակցությունները հետաձգվել են
                                    Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հետաձգվել են թուրք-իսրայելական բանակցությունները՝ կապված «Մավի Մարմարայի» միջադեպի զոհերին փոխհատուցում հատկացնելու հետ:
Նշվում է, որ բանակցությունները հետաձգվել են Անկարայի խնդրանքով, ինչի պատճառը դեռ անհայտ է:Այս մասին հայտնել են թուրք պաշտոնատար անձինք: Իսրայելի Ազգային անվտանգության ղեկավար Այալոն Ամիդրորը հայտնել է, որ բանակցությունները տեղի կունենան ապրիլի 21-22-ին, Անկարայում:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    