
Իրաքը հարկադիր վայրէջք է պարտադրել Իրանից Սիրիա ուղևորվող ինքնաթիռին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի իշխանությունները երեկ հարկադիր վայրէջք են պարտադրել Իրանից Սիրիա ուղևորվող ինքնաթիռին և զննել են այն: Նշվում է, որ իրանական ինքնաթիռում անթույլատրելի ոչինչ չի հայտնաբերվել:
Նշվում է, որ իրանական ինքնաթիռում հայտնաբերվել է միայն բժշկական սարքավորում: Ավելի վաղ Բաղդադ այցելած ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Իրաքի իշխանություններին կոչ էր արել խստացնել Իրանից Սիրիայի օդային ավիահաղորդակցության նկատմամբ վերահսկողությունը: Թուրքիան նույնպես երկու ձեռքով կողմ է դրան: