Կական կրկին վնասվածք է ստացել
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի օգնական Այտոր Կարանկան հայտարարել է, որ Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի «Լևանտեի» հետ խաղի (5։1) 57-րդ րոպեին թիմի կիսապաշտպան Կական վնասվածքի պատճառով է փոխարինվել։
Հիշեցնենք, որ այդ խաղում բրազիլացին դարձել է մեկ գոլի հեղինակ՝ 39-րդ րոպեին 11-մետրանոցից գրավելով մրցակցի դարպասը։
Լա լիգայի ընթացիկ առաջնության 15 խաղում Կական 2 գոլ է խփել։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը