Բրիտանուհի զբոսաշրջիկին բռնաբարել և սպանել են Հնդկաստանում
Հնդկական The Indian Express թերթի փոխանցմամբ`բրիտանուհի զբոսաշրջիկը մհացած վիճակում հայտնաբերվել է հանգստի համար նախատեսված լողացող տան իր սենյակում: Չի բացռավում, որ մահվանից առաջ նրան բռնաբարել են:
24-ամյա բրիտանուհուն մահացած են հայտնաբերել Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի Շրինագար քաղաքում: Ոստիկանությունը կասկածում է, որ մահվանից առաջ նրան բռնաբարել են` ելնելով նրանից, որ զբոսաշրջիկի հագուստը պատռված է եղել:
Ոստիկանությունն արդեն իսկ ձերբակալել է 43-ամյա մի հոլանդացու, ով բնակվում էր լողացող տան հարևան սենյակում: Նա ձերբակալվել է նահանգի սահմանները լքելիս: Ոստիկանությունը հարցաքննում է նրան, տարվում է հետաքննություն: