Ղազախստանում մեկնարկել է Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների երկրորդ օրը

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի ու «Վեցյակի» միջև «միջուկային» բանակցությունները Ղազախստանի Ալմա Աթա քաղաքում շարունակվում են այսօր: Առաջին փուլը կայացել է երեկ:

Այսօր առավոտյան Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին բանակցել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հետ: Իսկ Ջալիլիի տեղակալ Ալի Բաղերին բանակցել է ֆրանսիական պատվիրակության ներկայացուցիչների հետ:

Արևմտյան դիվանագետները երեկվա հանդիպման արդյունքներով հայտարարել են, որ Իրանն ի վիճակի չէ տալ հստակ և կոնկրետ պատասխան այն առաջարկներին, որոնք միտված են փակուղային իրավիճակից դուրս գալուն: Իրանական կողմն իր հերթին հայտարարել էր որոշակի առաջընթացի մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930