Բաժիններ՝

Կոռուպցիան է դարձել 2008 թվականի գլոբալ տնտեսական ճգնաժամի առաջացման պատճառներից մեկը. G20

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ G20-ի երկրները պետք է մշակեն կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի միջոցներ, ինչը հանդիսանում է 2008 թվականի գլոբալ տնտեսական ճգնաժամի առաջացման հիմնական պատճառներից մեկը:

Այսպիսի եզրահանգման են եկել Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում G20-ի անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ ֆորումում: Մեքսիկայի սենատի ղեկավար Էռնեստո Կորդերոն հայտարարել է, որ 2008 թվականի ճգնաժամն ու դրա հետևանքներն առաջին հերթին հարվածել են աշխարհի տարբեր մասերում ապրող հազարավոր հասարակ մարդկանց.

«Մի երկրի ֆինանսական համակարգի անպատասխանատու աշխատանքը պայմաններ ստեղծեց, որ տուժի նրանից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա ընկած այլ երկրում ընտանիքների կամ թոշակառուների կողմից իրենց ողջ կյանքի ընթացքում կուտակած գումարը:

Այդ պատճառով էլ G20-ի անդամ յուրաքանչյուր երկիրը պետք է այդ ոլորտում ընդունի իր օրենսդրությունը: Փողերի լվացման դեմ պայքարում կարևոր է սահմանափակել կանխիկ գումարների շրջանառությունը և անցում կատարել էլեկտրոնային փոխանցումներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930