
Սպանված գյուղապետը վաղուց էր հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում. մամուլ

««ՉԻ» տեղեկություններով` Պռոշյանի ՀՅԴ-ական գյուղապետ Հրաչ Մուրադյանը, որն ապրիլի 2-ին սպանվել է գյուղապետարանի շենք մտնելիս, որոշ ժամանակ առաջ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը և շարունակում.
«Ոստիկանությունից մեզ փոխանցեցին, որ գյուղապետին անգամ կանչել են ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն, որտեղ նա անցկացրել է բավական երկար ժամանակ: Թե ինչ գործով է Հրաչ Մուրադյանը կանչվել ոստիկանության 6-րդ վարչություն, երեկ մեզ չհաջողվեց ճշտել»: