Բաժիններ՝

ԱՄՆ-ը մտադիր է Փխենյանի սպառնալիքների պատճառով ուժեղացնել Գուամ կղզու հակահրթիռային պաշտպանությունը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ իշխանությունները մտադիր են հակահրթիռային պաշտպանության հավելյալ համակարգեր տեղակայել Գուամ կղզում գտնվող ռազմաբազայում՝ կապված Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային հարված հասցնելու մասին ուժգնացող սպառնալիքների հետ:

Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամլո քարտուղարը. «ԱՄՆ-ը պահպանում է զգոնություն՝ կապված Հյուսիսային Կորեայի կողմից հնարավոր սադրանքների հետ, և պատրաստ է պաշտպանել իր և իր դաշնակիցների տարածքը»:

ԱՄՆ-ը, մասնավորապես, մտադիր է Գուամ կղզում տեղակայել THAAD համակարգ, որը նախատեսված է միջին հեռահարություն ունեցող հրթիռների դեմ պայքար մղելու համար:

Հիշեցնենք, որ Հարավային Կորեայի ու ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները ենթադրում են, որ Հյուսիսային Կորեան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է տեղակայել իր արևելյան ծովափին: Հյուսիսային Կորեան սրանից առաջ սպառնացել է հարված հասցնել Հարավային Կորեայի տարածքին և Հավայան ու Գուամ կղզիներում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930