Բաժիններ՝

«Սերժ Սարգսյանի եղբայրը շարունակելու է թալանել». մամուլ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Երեկ Նոր Հաճընում Կարապետ Ռուբինյանը խոսեց ապրիլի 9-ի երդմնակալության մասին: Նա վստահեցրեց, որ Սերժ Սարգսյանը երդվելիս ասելու է, թե պայքարելու է Հայաստանի Հանրապետության բարեկեցության համար. «Բայց շարունակելու է իր ընտանիքի բարեկեցության մասին մտածել, իր եղբայրը շարունակելու է թալանել, իր պնակալեզ շրջապատը շարունակելու է գաղջ մթնոլորտ սահմանել ՀՀ-ում:

Մենք ապրիլի 9-ին հավաքվելու ենք, միանձնյա «ոչ» ենք ասելու այդ ռեժիմին և «այո» ենք ասելու Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը: Ինչքան շատ մարդիկ լինեն, այնքան տպավորիչ կլինի, բայց խոսքը միայն տպավորություն ստեղծելու մասին չէ, դա կբերի նրան, որ ի վերջո իշխանությունները հասկանան, որ այլևս չեն կարողանալու այդ մեթոդներով ղեկավարեն իրենց»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս