
Հետախուզական զեկույցները Փարիզին հարկադրել են սառեցնել սիրիական ընդդիմությանը զենք հատկացնելու պլանները

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի հետախուզության զեկույցները երկրի ղեկավարությանը հարկադրել է սառեցնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդներին զենք մատակարարելու պլանները:
Ֆրանսիայի հատուկ ծառայություններն իշխանություններին զգուշացրել են, որ զենքի մի մասը կարող է հայտնվել մոջահեդների ձեռքում: Ֆրանսիայի արտաքին անվտանգության գլխավոր վարչության տվյալներով, ներկայումս Սիրիայում մարտնչում են ավելի շատ իսլամիստներ, քան ժամանակին Աֆղանստանում թալիբների կողմից:
Ֆրանսիայի հատուկ ծառայությունների սպաներն ապստամբների շարքերում հաշվել են մի քանի հարյուր օտար վարձկանների:
Հիշեցնենք, որ մարտի վերջին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարեց, որ սիրիական ընդդիմությանը զենք մատակարարել կարելի է միայն մեկ դեպքում, եթե դա բաժին չընկնի ահաբեկիչներին: