Սիրիայում զոհվել է ադրբեջանցի ևս մեկ գրոհային

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում կառավարական զորքերի դեմ մարտերում զոհվել է հերթական ադրբեջանցի: Վերջինս զոհվել է Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Իդլիբ քաղաքի մարտերում:

Նշվում է, որ զոհվածը եղել է ադրբեջանցի, սակայն նրա անունը չի հրապարակվել: Փոխարենը հրապարակվել է միայն նրա լուսանկարը:

Սրանից առաջ էլ հաղորդվում էր, որ սիրիական ավելի քան երկամյա հակամարտության ընթացքում զոհվել է ադրբեջանցի 30 գրոհային, որոնք մարտնչել են ապստամբների կողմում:

Այս կապակցությամբ Ադրբեջանի մամլո քարտուղար Էլման Աբդուլաևը երեկ հայտարարել է, որ իրենք կանեն ամեն հնարավոր բան՝ պարզելու համար այդ տեղեկատվության իսկությունը և զոհված ենթադրյալ ադրբեջանցիների ինքնությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930