
Սիրիայի մարտերում սպանվել է 30 ադրբեջանցի

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտնի է դարձել սիրիական հակամարտության ժամանակ զոհված ադրբեջանցի մոջահեդների քանակը: Սիրիական հակամարտության ընթացքում ցայժմ Սիրիայում սպանվել է 30 ադրբեջանցի զինյալ: Նրանց անունները չեն հրապարակվում:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ հաղորդվում էր, թե չեչեն զինյալներն Ադրբեջանի տարածքով են մեկնել Սիրիա, ուր մարտնչում են կառավարական ուժերի դեմ: