«Հրաչ Մուրադյանը սպանվեց հայրենի գյուղում՝ զոհ դառնալով երկրում տիրապետող հանցավոր բարքերին»

«Սարդարապատ» շարժման հիմնադիր, «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում ցավակցել է այսօր առավոտյան սպանված Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի մերձավորներին:

«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում մարտական ընկերոջս՝ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի մերձավորներին, հարազատներին ու ընկերներին: Հրաչն ազնիվ ու սկզբունքային մարդ էր և չէր հաշտվում անարդարության ու ապօրինության հետ:

Նա անցավ Արցախյան ազատամարտի թոհ ու բոհով, սակայն սպանվեց հայրենի գյուղում՝ զոհ դառնալով երկրում տիրապետող հանցավոր բարքերին, որոնց համար մարդու կյանքը ոչ մի արժեք չունի»,- գրել է Ժիրայր Սեֆիլյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930