
Արարատի քաղաքապետի մականունը ոչ թե «թուրք Աբրիկ» է, այլ՝ «Քեռի»

Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանի մականունը, ոչ թե «թուրք Աբրիկ» է, այլ՝ «քեռի»: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ինքը՝ «քեռի» Աբրահամ Բաբայանը: Նրա խոսքով՝ իրեն այդպես միայն ՀՀԿ Արարատի կանանց մարզային խորհրդի ղեկավար, Արարատի հիվանդանոցի ախտորոշիչ կենտրոնի տնօրեն Սոնա Պողոսյանն է ասում:
Բաբայանը նաև փոխանցել է, որ «քեռի» անունն ստացել է դեռ ղարաբաղյան պատերազմից առաջ: Հարցին, թե որտեղից է գալիս «քեռի» մականունը, նա պատասխանել է. «Այդ անունը Սպարապետ Վազգեն Սարգսյանն է դրել: Մի տարի Վազգենի հետ գնում էինք հանգստանալու, բայց փող չունեինք: Մի քեռի ունեի, իրենից փող ուզեցի ու, որ ասաց փողը կտամ, ասացի. «Քեռի ջան, ո՞նց ես»»:
Աբրահամ Բաբայանը նշել է, որ Վազգեն Սարգսյանն այդ օրվանից իրեն «Քեռի» է կոչել ու շատերը իրեն սկսել են ճանաչել հենց «Քեռի» մականունով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի