
Սաուդյան Արաբիան սպառնացել է Skype-ին, Viber-ին և WhatsApp-ին

Սաուդյան Արաբիայի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով հանձնաժողովը սպառնացել է փակել Skype, Viber և WhatsApp ծառայությունները՝ թագավորության «օրենսդրության պահանջները չկատարելու համար»: Հանձնաժողովի հայտարարությունում նշված է, որ այդ հավելվածների նկատմամբ «համապատասխան միջոցներ» կկիրառվեն, հայտնում է Reuters-ը:
Հայտարարության մեջ չի նշվում, թե կոնկրետ ինչ կանոններ են խախտել առաջատար համաշխարհային ծառայությունները, որոնք նախատեսված են online շփման համար, միևնույն ժամանակ, սակայն, նշվում է նաև, որ երկրի ինտերնետ-պրովայդերները «պետք է արագ փոխգործակցություն սկսեն այդ հավելվածները մշակողների հետ՝ նորմատիվ պահանջները կատարելու համար»: Հեռահաղորդակցության ընկերություններին մեկ շաբաթ է տրվել պատասխանի համար:
Նշենք, ավելի վաղ Սաուդյան Արաբիայի իշխանությունները պահանջել էին, որ սոցիալական ցանցերի, այդ թվում և Twitter-ի օգտատերերի անձնագրային տվյալների պարտադիր գրանցում իրականացնել: Այս ամենը նպատակ ունի օգտատերերի հաղորդագրություններին հետևելու և անհրաժեշտության դեպքում, նրանց ինտերնետ հասանելիությունը սահմանափակելու համար: