
Վրաստանում ստեղծվել է Փոքր ու միջին բիզնեսի պալատ

Business Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի Առևտրա-արդյունաբերական պալատի հովանու ներքո ստեղծվել է Փոքր ու միջին բիզնեսի պալատ: Դա ղեկավարելու է Փոքր ու միջին ձեռնարկությունների ասոցիացիայի տնօրեն Կախա Կոխրեիձեն:
Վերջինիս խոսքերով՝ Փոքր ու միջին բիզնեսի պալատին կարող են անդամակցել յուրաքանչյուր ոք՝ ձեռնարկատերերին կոչ անելով ակտիվորեն համագործակցել Առևտրա-արդյունաբերական պալատի հետ.
«Առևտրա-արդյունաբերական պալատի հովանու ներքո ստեղծված Փոքր ու միջին բիզնեսի պալատն աշխատելու է մի քանի ուղղություններով: Դրանցից առաջինը բիզնես մշակույթի բարձրացումն է, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ դառնան ձեռնարկատերեր:
Մեր շատ համաքաղաքացիներ գործազուրկ են, աշխատանք են փնտրում, ինչի համար էլ անհրաժեշտ է խրախուսել նրանց: Դրան զուգահեռ գլխավոր ուղղություններից մեկն էլ լինելու է բիզնես-ինկուբատորների հարցը, որոնք աշխատելու են տարբեր թեմաներով»: