Բաժիններ՝

ԱՄՆ-ը F-22 Raptor կործանիչներ է Ճապոնիայից տեղափոխել Հարավային Կորեա

Ռուսական Голос России ռադիոկայանի փոխանցմամբ՝ ԱՄՆ F-22 Raptor տիպի կործանիչներ է տեղափոխել Հարավային Կորեա՝ այդ երկրում տարվող համատեղ զորավարժություններին մասնակցելու համար: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայում ամերիկյան հրամանատարությունը:

Վերջինս հայտարարել է, որ Հարավային Կորեան սպառնալիքներով չի հասնի ոչնչի, միայն կխորացնի իր մեկուսացումը և կխաթարի տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը: Ամերիկյան հրամանատարությունը Փխենյանին կոչ է արել նվազեցնել Կորեական թերակղզում լարվածության մակարդակը:

F-22 Raptor կործանիչները Ճապոնիայում ԱՄՆ բազայից բերվել են Հարավային Կորեայի Օսան կղզի: Համատեղ զորավարժություններին մասնակցում են նաև B-52 ու B-2 ռմբակոծիչները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930