
Հյուսիսային Կորեայում կիբեր հարձակումներից խուսափելու համար անջատվել է համացանցը

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ երկրի հանդեպ թշնամաբար տրամադրված ուժերը նրա դեմ ծավալել են ռադիոէլեկտրոնային պատերազմ՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ: Դրա հետևանքով Հյուսիսային Կորեայում արգելափակվել է համացանցը:
Հյուսիսային Կորեայի իշխանությունները ձեռնարկում են նաև այլ հակաքայլեր: Երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինը հրամայել է հակառակորդների կողմից սադրանքների դեպքում «կրակի ծովի» վերածել Հարավային Կորեային պատկանող Պենենդո և Տեչհոնդո կղզիները:
Վերջին շրջանում իրավիճակը բավական սրվել է Կորեական թերակղզում: Դա սկիզբ առավ այն բանից հետո, ինչ Հյուսիսային Կորեան փետրվաին անցկացրեց թվով 3-րդ ստորգետնյա միջուկային փորձարկումը: Օրեր առաջ էլ ԱՄՆ-ն և Հարավային Կորեան թերակղզու հարավում ձեռնարկել են մասշտաբային զորավարժություններ:
Դրան հաջորդեց այն, որ Հյուսիսային Կորեան ուժը կորցրած ճանաչեց 60 տարի առաջ Հարավային Կորեայի հետ կնքված հրադադարի մասին համաձայնագիրը: