![](/banners/BeFunky-design.jpg)
Ամերիկացիները կստեղծեն աշխարհի խոշորագույն ավիաընկերությունը
![](https://168.am/wp-content/uploads/2013/02/Avia.jpg)
Ամերիկյան American Airlines և US Airways ավիաընկերությունների տնօրենների խորհուրդները հավանություն են տվել միավորման պայմաններին, որի արդյունքում կձևավորվի աշխարհի ամենախոշոր ավիափոխադրող ընկերությունը։
Այս մասին նշվում է American Airlines-ի սեփականատեր AMR կորպորացիայի պաշտոնական հաղորդագրության մեջ։
Միավորված ընկերության շուկայական արժեքը գնահատվում է մոտ 11 միլիարդ դոլար։ Ինքնաթիռները թռչելու են American Airlines բրենդի ներքո։ Նոր ընկերությունը կշարունակի մաս կազմել Oneworld ավիաալյանսին։ Այն կիրականացնի օրական ավելի քան 6700 թռիչք՝ 336 ուղղություններով և աշխարհի 56 երկրներում։