Վարդան Սեդրակյանը հնարավոր է Ֆեյսբուքում էլ նախագահ դառնա. Անդրիաս Ղուկասյան

ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը բազմիցս հայտարարել է, որ նախագահական ընտրություններին ինքը ստանալու է 81տոկոս ձայն: 168.am-ը ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանից հետաքրքրվեց՝ Դուք որքա՞ն ձայն է ակնկալում ստանալ:

«81 տոկոս ձայն Վարդան Սեդրակյանն ունի Ֆեյսբուքում: Հնարավոր է, որ Ֆեյսբուքում էլ դառնա նախագահ: Էդ ձայներին համապատասխան էդ տիրույթում կարող է ընտրվի»,- ասաց Ա. Ղուկասյանը` նշելով, թե ձայները գրելն ու ավելացնելը շինծու ընտրությունների արդյունքն է:

«9 անգամ ընտրություն ենք ունեցել: Ձայնն ի՞նչ կապ ունի»,- ավելացրեց նա:

Իսկ հարցին, թե այս օրերին Դուք ֆեյսբուք սոցիալական կայքից օգտվո՞ւմ եք, Ա. Ղուկասյանը պատասխանեց, որ ֆեյսբուք մտնում է, բայց ակտիվ չէ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս