Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այսօր Փարիզում հանդիպելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Փարիզում ակնկալվում է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Էլմար Մամեդյարովն արդեն իսկ մեկնել է Փարիզ՝ այդ հանդիպմանը մասնակցելու համար: Այդ այցի շրջանակներում արտգործնախարարները միջնորդների հետ քննարկելու են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր մոտեցումներ:

Դեռ հայտնի չէ, թե արդյոք տեղի է՞ ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, թե՞ ոչ: Ավելի վաղ Նալբանդյանը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել այդպիսի հանդիպում:

Տեսանյութեր

Լրահոս